|
Direct PC բարձրակարգ համակարգիչներ
Կարևորագույն և հզոր տեխնիկա պահանջող
աշխատանքներում, ինչպիսիք են ֆինանսական կառավարումը,
բանկային գործունեությունը, հաշվապահական հաշվառումը
կամ համակարգչային դիզայնը, պահանջվում են բարձրակարգ,
գերհզոր համակարգիչներ:
Մեր հաճախորդներին,
որակյալ և հուսալի
և որ ամենակարևորն է, մատչելի
համակարգչային տեխնիկա մատակարարելու նպատակով մեր
կողմից ստեղծվել է համակարգիչների Direct PC
կոչվող սերիա, որոնք շուկայում առկա
սովորական համակարգիչներից տարբերվում են նախագծման և
հավաքման բացառիկ որակով:
Այս ամենի արդյունքում ստեղծված
համակարգիչները ճիշտ նախագծված և հավաքված են
լավագույն, ամենահայտնի ֆիրմաների
ամենաարագագործ, հուսալի մասերից, չունեն
ապարատուրային կոնֆլիկտներ և դրա շնորհիվ համակարգիչը
աշխատում է շատ արագ և հուսալի:
Direct PC hամակարգիչներն ունեն նաև
ինֆորմացիայի ռեզերվային պահպանման լրացուցիչ
սկավառակ, որը կատարում է Ձեր տվյալների հայելային
պատճենում, և առաջնային սկավառակի (վինչեստեր)
վնասման դեպքում համակարգչի կառավարումն անմիջապես
անցնում է ռեզերվային սկավառակին՝ առանց տվյալների
կորստի:
Մեր այս սերիայի
համակարգիչներն ունեն 3 տարվա
երաշխիքային ժամկետ և անժամկետ
(lifetime)
նորացման ծառայություն՝ հին մասերի
փոխարինմամբ: Բացի այդ, Դուք
միշտ կարող եք փոխարինել Ձեր Direct PC-ն
նոր մոդելով, վճարելով անհրաժեշտ հավելավճարը:
Ապագայում
կներկայացնենք Direct PC
համակարգիչներում օգտագործվող և
սովորական, էժանագին համակարգչային մասերի վերաբերյալ
լրացուցիչ տեղեկատվություն՝ լուսանկարներով և
պարզաբանումներով:
|